Рубрика: Ընտանեկան նախագիծ, Թթուդրիկ

《Թթուդրիկ 》Վիկա

Թթուդրիկի ծեսին ընդառաջ `մեր քաղցրիկ Վիկան ,բանջարեղենը դասավորում է տոպրակի մեջ։Որ բերի պարտեզ…

Реклама
Рубрика: Վերապատրաստումներ

Վերապատրաստվող ընկերները ՝ Արևելքում

L’image contient peut-être : 4 personnes, dont Hasmik Harutyunyan, personnes souriantes, personnes debout

Արևելքում մեկնարկվեց վերապատրաստման 6֊րդ փուլը։ Մեզ հետ էին այսօր ,մեր վերապատրաստվող ընկերները ։Բազմասենսորային Զարգացման Կենտրոնից Ալինա Արզումանյանը և«Արտաշատի թիվ 5 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ից Մարիամ Զաքարյանը։Նախաճաշից հետո կատարեցինք ,խենթ մարզական պարապմունք։

Մարզական պարապմունք վերապատրաստվող ընկերների հետ

Այնուհետև գնացինք խաղող գնելու ,որ քոլեջի — հնձանի մոտ նշեինք «խաղողածեսը»

։Խաղողը ճառթենք, կարմիր շիրան չռչռա-չռչռա․․․


Խաղողածես

Վերջում էլ վերապատրաստվող ընկերների հետ բլբլացինք — բլբլան ռադիոի եթերում։

Ներկայացնում են վերապատրաստվող ընկերները…

Հ․Գ այսպիսին էր այսօր ,մեր իմացումի հրճվանքը ՝Արևելքում ․․

Рубрика: Մարզական պարտեզ, Վերապատրաստումներ

Մարզական պարապմունք վերապատրաստվող ընկերների հետ

Այսօր նախաճաշից հետո մե՛ր վերապատրաստվող ընկերների հետ մարզական պարապմունք ապրեցինք ։ երբ պարապմունքի համար անհրաժեշտ իր է դառնում,նախակրթարանի գույքը (սեղանը, աթոռը, սպունգը)։Շատ խենթ և հավես ֆիլմ է ստացվել…

Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Վերապատրաստման նախագծեր- գործունեություններ․21.10.2019-25.10.2019

L’image contient peut-être : 6 personnes, dont Marine Mkrtchyan, personnes souriantes, personnes debout, montagne, plein air et nature
  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային պուրակի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը,
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երգեր՝  «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,Դ. Բիսեթ՝« Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը »
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 

Երկուշաբթի- Տնական հալվա ՝ Բաղադրատոմս 200 գրամ կարագ 400 գրամ ալյուր 1թեյի գդալ վանիլին 200 գրամ շաքարավազ 50 գրամ ընկույզ: «Ծննդյան ծես » — նշելու ենք մեր սաներ ՝ Դանիի և Կարինայի ծննդյան տարեդարձը․․․

երեքշաբրի -«ԽԱՂՈՂԱԾԵՍ» Մեր վերապատրաստվող դաստիարակների հետ ,ՄՍԿՀ -ի քոլեջում — հնձանի մոտ ,իրականացնելու ենք խաղողածեսը; Կրթահամալիրը այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կսովորեն և կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները․․․

Չորեքշաբթի -Հայկական կլոր գաթա Բաղադրատոմս 2 հատ ձու 100 գրամ շաքարավազ 200 գրամ կարագ 250 գրամ մածուն 1 թ.գ.սոդա վանիլին ալյուր որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ խորիզ 2 ճաշի գդալ յուղ 100 գրամ շաքարավազ 100 գրամ ալյուր վանիլին։

Հինգշաբթի — Թթուդրիկ ՝Զրույց բանջարեղենների մասին։ Ով ինչ բանջարեղենի տեսակներ գիտի։ Որ բանջարեղենը որտեղ է աճում և որ եղանակին։ Հաշվում, համեմատում ենք, ասում, թե որն ինչ տեսք ունի, ինչ գույն, համ, հոտ, կորիզ ։ Այնուհետև լվանում ենք բանջարեղենները, մաքրում, խոհանոցային տախտակների վրա դնում, կտրատում, լցնում տարայի մեջ․ ըստ բաղադրատոմսի պատրաստում․․․

Ուրբաթ-Բարի լո՜ւյս, Ագարակ՝ լավաշթխիկ+ լավաշուտոցի+ լավաշների Fashion ցուցադրություն, պար, երգ — Կոմիտասյան երգերի ներքո։Ագարակի կենդանիներ խնամք՝ և  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք ․․․

Մասնակիցներ`

Կենտրոն վարչական շրջան.«Երևանի թիվ 15 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ից

  1. Մանե  Ղազարյան
  2. Անահիտ Ավդալյան

Բազմասենսորային Զարգացման Կենտրոնից

  1. Ալինա Մարզումանյան

«Արտաշատի թիվ 5 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ից

  1. Մարիամ Զաքարյան
Рубрика: Բլբլալ ռադիո

Բլբլացող արևներ

Այսօր էլ այսպես անցավ մե՛ր նախակրթարանում ։Բլբլան ռադիոն էր `Արևելքի եթերում ։Մե՛ր սաները մի լավ բլբլացին,ծիծաղեցին և լացեցին…

Հ.Գ ռադիոն խմբագրած չէ, բնական բլբլացող արևներ…