Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Դաստիարակների աշխատանքային նախագծեր, գործունեություններ 02.09_06.09…


8:45-9:30 —
Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լաողափ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Երկուշաբթի-Խաղողը կավում ՝ վերցնում ենք կավը, ձեռքի մեջ տրորել ով փափկացնում ենք, ընթացքում հեռացնում ենք մանր քարերը և օտար մարմինները: Բաժանում ենք փոքր մասերի և մանր գնդիկներ ենք պատրաստում:Գնդիկներ միացնելով խաղողի տեսք ենք տալիս:Պատրաստի խաղողները ներկում ենք գուաշով: Անհրաժեշտ նյութերը Կավ, ծեփատախտակ, գուաշ,ջուր վրձին:

երեքշաբթի-Խնոցի-հարոցի՝ Խաղում են զույգերով: Հարի-հարի խնոցի, Մեջդ բարի, խնոցի, Ունկդ բարակ, խնոցի, Մեջդ կարագ, խնոցի: Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Չորեքշաբթի- Վարդատունկ ՝ վերցնում ենք հողով լցված թաղարը մեջը դնում ենք մեկ հատ կարտոֆիլ ,որի մեջտեղը մի փոքր անցք ենք բացում որպեսզի այնտեղ տեղադրենք վարդ և մեղրով ամուր ամրացնենք կարտոֆիլին ։

Հինգշաբթի- Հրաշագործ ստվարաթուղթը՝ ո՞վ կարող է նկարել վրձնով. իհարկե բոլորը` մի քիչ լավ, մի քիչ վատ: Իսկ ո՞վ կարող է նկարել ստվարաթղթով. իհարկե  միայն Արևելքի արևները: Նրանք ձեռքի տակ ընկած ցանկացած իր կարող են ծառայեցնել նկարչությանը:

Ուրբաթ-Ծիսական երգերի՝ հրճվանքը լողավազանում․․․

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s