Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Դաստիարակների շաբաթվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ 9.09.2019_ 13.09.2019

L’image contient peut-être : 5 personnes, dont Hasmik Harutyunyan, personnes souriantes, personnes assises, enfant et plein air

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լաողափ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Երկուշաբթի-Վարունգի մարինադ ՝

Բաղադրիչներ

  • վարունգ — 500 գր
  • սխտոր — 2 ատամիկ
  • պղպեղ սև հատիկավոր — 5-6 հատ
  • հաղարջի տերև — 2 հատ
  • Բալի տերև — 2 հատ
  • սամիթ — 2-3 հատ
  • մեխակ — 1 հատ
  • ջուր — 1 լ
  • աղ — 25 գր
  • շաքարավազ — 50 գր։ Պատրաստման եղանակը- Մեխակը, հատիկավոր պղպեղը, հաղարջի ու բալի տերևները և սխտորը լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ։
  • Ավելացնում ենք սամիթի ճյուղերը։
  • Վարունգները լցնում ենք բանկաների մեջ ու  ծածկում ենք կափարիչով։
  • Պատրաստում ենք աղաջուրը, որի համար ջրի մեջ լցնում ենք շաքարավազն ու աղը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ստացված աղաջուրը լցնում ենք բանկաների մեջ մինչև  ծայրը, կրկին ծածկում ենք կափարիչով ու 15-20 րոպե ստերիլիզացնում ենք։
  • Բանկաները գլխիվայր շրջում ու թողնում ենք, որ մարինադն այդպես  սառչի։

երեքշաբթի- Անուն գոռոցի ՝ Խաղացողները շրջան էին կազմում, մեկն էլ կանգնում էր մեջտեղում՝ գնդակը ձեռքին: Նա նետում էր գնդակը՝ գոռալով խաղացողներից մեկի անունը: «Կանչվածից» բացի մնացած բոլորը պետք է փախչեին: Այն մասնակիցը, ում տվել էին, պետք է հնարավորինս շուտ բռներ գնդակն ու նետեր այն մյուս խաղացողների ուղղությամբ՝ փորձելով շարքից հանել որևէ մեկին, ով հետագայում կգրավեր նրա տեղը:

Չորեքշաբթի — Սերմնահավաք՝ Հավաքելու ենք տարբեր տեսակի բանջարեղենների սերմեր։

հինգշաբթի- լողափնյա խաղ՝ Ջուր գումարած փուչիկ , արդյունքում հավես ու զվարճալի խաղ։ Փուչիկներին «խմեցրեցինք» ջուր ու կախեցինք պարանից՝ լիքը փորիկներով։ Հետո պայթեցրեցինք ու մի լա՜վ ջրվեցինք ,հովացանք։

Ուրբաթ-Զարգացնող խաղ՝ Նկարելու ենք Արևելյան դպրոց — պարտեզի , փայտե թեք հարթակին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s