Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Դաստիարակների շաբաթվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ23.09.2019_ 27.09.2019

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լաողափ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Երկուշաբթի _ Աշնանային զգայական խաղ` զարգացնելու ե՛նք սաների, ոտքի զգայարանները և մոտորիկան։Մե՛զ անհրաժեշտ է կանաչ խոտ, գլաքարեր,տերև և կինետիկ ավազ …

Երեքշաբթի -Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Մեր արևները ցույց են տալու վարժություններ առանց առարկաների զարգացնելով իրենց մկանները…

Չորեքշաբթի _ Բակային խաղ`《կլաս》 գլաքարերը շարելու ենք գետնին քառակուսիներից կազմված «կլասը», որի ամեն քառակուսու մեջ թվեր ենք գրել ու։Խաղացողն ընտրում էր տափակ և հարմար քար, որը նետում էին ըստ թվերի հաջորդականության և մեկ ոտքի վրա կրելով՝ թռչկոտում մինչև վերջ, այնուհետև՝ հետ, փորձելով չհատել գծերը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով և ստեղծում իր համար «տուն» կլասի կատարին:

Հինգշաբթի-Այլընտրանքային ծեփ արևելքի փոքրիկները գունավոր խմորով ծեփելու են աշնանային մրգեր (տանձ, խնձոր)…

Ուրբաթ _ Բնագիտական փորձ` կաթնա_ձվա_գուաշային միացություններ, մե՛զ անհրաժեշտ է կաթ ,ձու, գուաշ և ատամի փայտիկ…

Դաստիարակների սեմինար պարապմունք 

  • Երկուշաբթի .13։30-14։30. Կենդանիների խնամք, պատասխանատու՝Էդմոն Փաշինյան:
  • Հինգշաբթի. 13։30_14։30. Մարզական պարապմունք, պատասխանատու՝Անդրանիկ Դարբինյանի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s