Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ․․․

L’image contient peut-être : 1 personne, sourit, enfant, bébé et gros plan
  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երգեր՝  «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,Դ. Բիսեթ՝« Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը »
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
L’image contient peut-être : 1 personne, sourit, enfant et gros plan

«Կոմիտասյան օրեր» 30.09 .2019- 05.10.2109

Կրթահամալիրի պարտեզական օրացույցով  Կոմիտասյան օրերը տևում  են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը։ Սաները ծանոթանալու Կոմիտասի երգերին , զարգացնելու ենք սաների երաժշտական ճաշակը, բանավոր խոսքը․․

Երկուշաբթի — Բլբլան ռադիո՝ սաների հետ խոսելու ենք, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝Կոմիտասի մասին։

Երեքշաբթի- Ապլիկացիա՝ Արևելքի արևները, բրնձով և սպիտակաձավարով կպատրաստեն աշնանային ծառեր,իհարկե Կոմիտասյան մաքրամաքուր երաժշտության ներքո․․

Չորեքշաբթի- Բարձրունքի հաղթահարում՝ երեխաները քայլելու են լանջերնիվեր և երգելու են փայտե ձիուկ երգը․․․

Հինգշաբթի — Փորձեր ջրով <<գույն և համ>> սաները փորձեր են անում ջրով: Ջրին տալով գույն և համ…

ՈՒրբաթ- Այլընտրանքային նկարչություն՝ սաները նկարելու են ճանճի փայտիկներով և ստանալու են գունեղ կտավ․․․

L’image contient peut-être : une personne ou plus et gros plan

7 .10.2019-11.10.2019

Երկուշաբթի — Ինքնուրույնություն ` 《քնի ծեսը》Մե՛ր արևները ցույց էն տալիս, քնի ծեսը կազմակերպելու մոդելը (Արևելքի ձեռագրով )…

երեքշաբթի- Հեքիաթի ընթերցում և նկարչություն՝ սաները ծանոթանում են Հ. Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթին և նկարում իրենց տպավորությունները.․․

Չորեքշաբթի-Ինքնաշեն խաղալիք՝ երեխաները պատրաստելու են շրխկաններ,մեզ անհրաժեշտ դատարկ կինդեռի ձվիկներ և փոքրիկ կլոր — մանր գնդիկներ․․․

Հինգշաբթի -Այլընտրանքային նկարչություն գունավոր ավազով ՝ձկներ (ծովային թեմա) Արևելքի սաները նկարում են ավազով: Ստանում հետաքրքիր պատկերներ…

ՈՒրբաթ-Բնագիտական փորձ՝ փորձը կոչվում է “Օդապարիկ”։ Այն մի փոքր կախարդական է լինելու, զարմանալի և զվարճալի։

 Հոկտեմբերի 12-31 «Խնկոյանական օրեր» են կրթահամալիրի նախակրթարաններում

L’image contient peut-être : 1 personne, sourit, gros plan

14.10.2019-18.10.2019

Երկուշաբթի- _ Բլբլան ռադիո՝ սաների հետ խոսելու ենք Աթաբեկ Խնկոյան  (Խնկո Ապեր) մասին և արտասանելու ենք Աքաղաղն ու կտուրը ոտանավորը․․․

Երեքշաբթի- -Ապլիկացիա- խճանկար՝ սունկ Մեր սաները գունավոր թխթի պատռումներով ստանում են հեքիաթային սունկ…

Չորեքշաբթի-Կավածեփ՝ սաները կավով ծեփելու են խելքներին ինչ փչի․․․

Հինգշաբթի — Այլընտրանքային նկարչություն՝ վիտռաժ Արևելքի արևները նկարում են ափսեների վրա: Հին իրերը նոր իրերի վերափոխում…

ՈՒրբաթ-Դ.Բիսեթ《Շ նորհակալությունը,Ներեցեքը և Խնդրեմը》

L’image contient peut-être : 1 personne, sourit, gros plan

21.10.2019-25.10.2019

Երկուշաբթի -Լավաշթխիկ՝ սաների հետ թխելու ենք լոշիկներ և համտեսելու ենք․․․

Երեքշաբթի-Լավաշների Fashion ցուցադրություն, պար,համտեսում…

Չորեքշաբթի — Տնական հալվա ՝ Բաղադրատոմս 200 գրամ կարագ 400 գրամ ալյուր 1թեյի գդալ վանիլին 200 գրամ շաքարավազ 50 գրամ ընկույզ:

Հինգշաբթի-Հայկական կլոր գաթա Բաղադրատոմս 2 հատ ձու 100 գրամ շաքարավազ 200 գրամ կարագ 250 գրամ մածուն 1 թ.գ.սոդա վանիլին ալյուր որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ խորիզ 2 ճաշի գդալ յուղ 100 գրամ շաքարավազ 100 գրամ ալյուր վանիլին։

ՈՒրբաթ-Թթուդրիկ ՝Զրույց բանջարեղենների մասին։ Ով ինչ բանջարեղենի տեսակներ գիտի։ Որ բանջարեղենը որտեղ է աճում և որ եղանակին։ Բանջարեղեններով ուրախ մաթեմատիկա։ Հաշվում, համեմատում ենք, ասում, թե որն ինչ տեսք ունի, ինչ գույն, համ, հոտ, կորիզ ունի թե ոչ։ Նկարում ենք թղթի վրա մեր ուզած բանջարեղենը։ Այնուհետև լվանում ենք բանջարեղենները, մաքրում, խոհանոցային տախտակների վրա դնում, կտրատում, լցնում տարայի մեջ․ ըստ բաղադրատոմսի պատրաստում․․․

L’image contient peut-être : 1 personne, gros plan

28.10.2019-31.10.2019

Երկուշաբթի- Ազգային Խաղ՝

Ինչպես խաղալ. Աղջիկների համար այս խաղի գլխավոր պարագան ռեզինն է: Խաղացողների պահանջվող քանակն է 3-4 մարդ: Յուրաքանչյուր մասնակիցը տարբեր բարձրության և կեցվածքով ցատկեր է կատարում: Հենց որ ցատկողը սխալվում է, նրա փոխարեն կանգնում է մյուս մասնակիցը, եթե խաղացողները չորսն են, ապա զույգերը փոխվում են տեղերով, եթե նրանցից որևէ մեկը խաղի ընթացքում սխալ է թույլ տալիս:

Ինչ հատկություններ է զարգացնում. Կոորդինացիա, ուշադրություն: Սովորեցնում է մարզվել, հաղթել, արժանի պարտվել, մրցակցել ուրիշ երեխաների հետ:

Երեքշաբթի — Շրջակա միջավայրի ծանոթացում՝ համի ճանաչում սաները ծանոթանում են բանջարեղենի տեսակներին վարունգ, լոլիկ, պղպեղ,ստեպղին կտրատում և հյուրասիրում ընկերոջը…

Չորեքշաբթի -Ստվերախաղ ՝  «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանքը․․․

Հինգշաբթի- Առավոտյան ծես՝ երեխաները առավոտյան խնամում են սենյակային բույսերը, հավաքում են բակի թափոները:

L’image contient peut-être : 1 personne, sourit, enfant et gros plan
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s