Рубрика: Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Հեռավար -առցանց ուսուցման պատում.Հաշվետվություն 2.03 ֊ 6.03

Գարուն, եղանակ որը լի է գեղեցկությամբ, խանդավառությամբ և բազմազան գույներով:Գարունը բերում է նորություն, թարմություն, նոր կյանքի զգացողություն։ Մարտի 2-6-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի`Արևելյան դպրոց ֊պարտեզի, նախակրթարանի 2-5տարեկաններն աշխատեցին հեռավար։Հեռավար կրթության առավելությունները այն է, որ այդ տեսակ ուսուցում, մեկ անգամ ստեղծելով՝ հնարավոր է մշտապես կիրառել ուսումնական գործընթացում՝ պարբերաբար այն թարմացնելու պայմանով: Կազմեցինք ընտանեկան նախագծի փաթեթ Հեռավար աշխատանքային նախագիծ և   հենց ծնողական ակումբի ակտիվությամբ ,ստեղծեցինք նմանը չունեցող տեսանյութերի շարք։《Կորոնավիրուսի》 հետ կապված  սաների տեղաշարժը,դեպի պարտեզ սահմանափակելու անհրաժեշտություն եղավ ։Սակայն սեբաստացի ծնողները և սաները ,իրենց միասնական աշխատանքներով,եղան անմիջապես հեռավար ուսուցման կրողն ու փոխանցողը ։

《Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ(հիգիենայի կանոներ)》։

Հիգիենայի ստուգատես

Ահա հերթը եկավ մեր հեքիաթներին: Հեքիաթասաց ընտանիքները պատմում են իրենց սիրելի հեքիաթները:  Դե ի՛նչ պատրաստ եք լսել նրանց:

《Հեքիաթասաց Հայրիկ,մայրիկ,տատիկ-պապիկ》:

Հեքիաթասաց Հայրիկ,մայրիկ,տատիկ-պապիկ

Արևելքի նախակրթարանի ընդարձակ և անվտանգ տարածքով նպաստում է սանի զարգացմանը: Առաջին իսկ օրվանից երեխաները սովորում են, ինքնուրույն վազել, ցատկել, գլորվել, կատարել մարզական պարապմունքներ: Ինքնուրույնության ձևավորման համար անհրաժեշտ է ազատ , ընդարձակ և անվտանգ տարածք:Այս անգամ էլ,Ռոդարին հյուրընկալվել է ,մեր սեբաստացի ընտանիքներում։

《Մարզական ընտանիք》:

Մարզական ստուգատես

Մեր սաները,երբ տանն են՝ նրանցից ամեն մեկը յուրովի է անցկացնում իր օրը: Եկեք տեսնենք ինչով կզարմացնեն նրանք մեզ :


《Սանի օրը,երբ տանն է》:

Սանի, օրը երբ տանն է

Մաքուր օդը, կանաչ բնությունը ու այգում վազվզող մեծիկ սեբաստացիները ինչքան հնարավոր է մոտեցնում են մեզ բնությանը։Կոտրելով կարծրատիպերը և վիրուսները ։


《Ընտանեկան թափառումներ 》։

《Քաղաքային թափառումներ 》

Արևելքի ծնողական ակումբը շատ միասնական է և կազմակերպված ։

Հեռավար — առցանց աշխատանք.Պատմում է Նարեի մայրիկը

Իսկ երբ 《Կորոնավիրուսը》և 《Թմբլիկ Հասոն》հանդիպեցին …

Լինում է, չի լինում մի
պարտեզ է լինում , այդ պարտեզը շատ էր տարբերվում իր այլընտրանքային ուսուցմամբ : Այնտեղ կային շատ ֊շատ հրաշամեծիկներ ,և թմբլիկ Հասոն ։ Հասոն այնտեղ ,սովորողի և սովորեցնողի դերում էր : Բայց մի օր հայտնվեց 《Կորոնավիրուս》 հեքիաթը, և խաթարեց նրանց հանգիստը: Նա ցանկացավ մտնել նրանց կյանք, փոխել ամեն-ամեն ինչ: Թմբլիկ Հասոյի ձայնը, հնչում էր մեծիկների գլխում մայրական նուրբ ձայնով: «Լինում է չի լինում հեռավար ուսուցում է լինում,- Եվ մեծիկներ իրենց ընտանիքների ,հետ սկսում են պայքարել վիրուսի դեմ։Իսկ նրանք հավատում էին, ծնող ֊ պարտեզ ֊ դաստիարակ համագործակցության հեքիաթին։հավատում էին, որ աշխարհում ինչ էլ լինի բարին միշտ հաղթելու է, սերը միշտ գտնելու է երջանկության ճանապարհը։ Երկնքից երեք խնձոր է ընկնում…

Խմբի ցուցակ

Հառավար-առցանց կրթության .մասնակից սաները

Իմ Ալինա Մարզումանյանի `

Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատումը

Рубрика: Հեռավար ուսուցում

Իմ ընտանեկան դպրոցը

received_533304264232897

Այս գարունն էլ կանցնի բայց սա ուրիշ է, նման չէ կյանքիս ապրած մնացած
գարուններին։ Այն չափազանց շատ է թախծոտ, այն չափազանց շատ է լցված կարոտից
խեղդող այս դառն իրականությամբ , սա մի տեսակ լցրել է ինձ տխրությամբ և դատարկվել։Ահավոր է հատկապես այն երևույթը, երբ նայում եմ պատուհանից ու դրսում ամայություն է։ Պատուհանը անգամ բացելիս աղջիկս տագնապում է ասելով

֊մամա փակի, վիրուսը տուն կգա։

Հոգնել եմ կորոնավիրուսի մասին արդեն կարդալուց։ Ուզում եմ դուրս գալ, մարդկանց տեսնել, դիպչել ու զգալ, որ առաջվանն է կրկին։ Վայր դնել հեռախոսս ու հեռանալ համակարգչի դիմացից, որ գնամ աշխատանքի , տեսնեմ բոլորին և հետո, թեկուզ շատ հոգնած, բայց հաճելի օրվա ավարտից հետո վերադառնամ տուն։Հոգնել եմ այս մեկուսացումից։ Ուզում եմ, որ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին։ Սակայն մեք ընտանիքով սեբաստացի ենք և ունենք նմանը չունեցող ընտանեկան դպրոցը։

Рубрика: Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային աշխատանք

 

cropped-91796216_933349273781783_4888100754864209920_n.jpg

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Ուսանող`Հասմիկ Հարությունյան Ռեբեկայի
Թեմա`Նախադպրոցական տարիքի երեխաների գեղագիտական դաստիարակության առանձնահատկությունները`ոչ ավանդական մեթոդներով նկարչություն:
Նախադպրոցական մանկավարժություն
Ղեկավար` Թերեզա Թումանյան, Էլյա Գրիգորյան
Երևան ~ 2020 թվական

Բովանդակություն`

Ներածություն։

Գլուխ.1.Մանկավարժական գործունեության կազմակերպումը նախակրթարանում։

1.1.Նկարչություն֊ խաղը որպես գործունեության առաջատար ձև նախադպրոցական տարիքում:

1.2.Նախադպրոցական կրթության ընթացքում նկարչության նպատակն ու կարևորությունը ։

Գլուխ.2.Այլընտրանքային նկարչություն և գեղագիտական դաստիարակություն։

2.1.Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում։

2.2.Գեղագիտական ճաշակի զարգացում։

Գլուխ.3. Ոչ ավանդական նկարչության դերը նախակրթարանում։

3.1.Գործնական աշխատանք, փորձարկումներ։

3.2.Գործնական աշխատանքների տեսանյութեր։

Եզրակացություն ։

Օգտագործված գրականության ցանկ ։


Ներածություն`

«Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը»:
Մարիա Մոնթեսորի
Մանկությունը մարդու զարգացման կարևորագույն փուլերից է: Կյանքի հենց
այս շրջանում անփոխարինելի է նկարչության դերը: Նկարչությունը ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել
մարդկանց: Այն երեխաների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով: Նկարչությամբ հատկապես տպավորվում են
նախադպրոցական տարիքի երեխաները:
Նկարչությունը՝ երաժշտության ու կերպարվեստի գունային ամբողջություն է: Այն նպաստում, պայմաններ է ստեղծում անհատի ամբողջական
դաստիարակության համար, ինչպես նաև ինքնաարտահայտման և միաժամանակ
հոգեբանական լարվածության վերացման միջոց է:Նկարչության ընթացքում կատարելագործվում են բոլոր հոգեկան ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն, մտծողություն:

 


Գլուխ.1.Մանկավարժական գործունեության կազմակերպումը նախակրթարանում `

1.1.Նկարչություն֊խաղը որպես գործունեության առաջատար ձև նախադպրոցական տարիքում:

2֊3 տարեկանում երեխայի մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի, խաղալիքների հետ։ Հիմա շատ են հանդիպում մատիտ խաղալիքներ, որոնք երեխայի մոտ միանգամից հագեցնում և՛ խաղալու և՛ խզբզելու ցանկությունը։
Այս փուլում մեծահասակների խնդիրն է, որ երեխային «համով-հոտով» պատմեն
շրջապատող իրերի մասին, որոնք օգնում են երեխային՝ հասկանալ իրերի նշանակությունները,
բացահայտել օգտագործման նոր եղանակները։
Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև երեխայի երևակայությունը, նա դառնում է փոքրիկ նկարիչ, սկսում է բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ թաթիկներով ու ոտիկներով։ Երեխան իր նկարած փոքրիկ գլուխգործոցով կարող են մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրա նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Դաստիարակը պիտի հնարավորություն տա երեխային, որ նա ազատ ստեղծագործի՝ չմտածի ներկոտվելու կամ ներկը հատակին թափելու մասին, ինչպես նաև պիտի կարողանա համբերատարությամբ լսել, թե սանը ինչ է նկարում, հարցերի օգնությամբ սանին ստեղծագործելու, խոսքը զարգացնելու հնարավորություն տա։ Երբեմն երեխան իր նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ ինքը ռեժիսոր է, հորինում է սցենար, նա
դառնում է փոքրիկ հրաշագործ ու կարողանում է աշխուժացնել ցանկացած
միջավայր։
Իր նկարած արջը, աղվեսը, մկնիկն ու մյուս կերպարները կարող են
դառնալ իր հեքիաթի հերոսները, որոնց գույները, գտնվելու վայրը հեշտությամբ փոխում է ներկոտ մատիկների օգնությամբ։
Եթե երեխան անմիջապես չի մասնակցում առաջարկված խաղին, նշանակում է, որ նա ուսումնասիրում է մարդկանց, շրջապատը, և շատ հնարավոր է , որ նա շուտով նա կսկսի ինքնուրույն նախաձեռնել, խաղալ և առաջարկել մասնակիցը դառնալ իր հորինած խաղին։ Իսկ նկարչության գործունեությանը երեխաները սովորաբար սիրով են մասնակցում ու միանգամից մասնակիցն են դառնում ներկերի չփչփոցին։
Դաստիարակի դերն այստեղ շատ կարևոր է։ Երեխայի հետ որքան շատ խաղանք, նկարենք, չփչփացնենք գույների մեջ,
նա այնքան ավելի հաճույքով կխաղա ու կնկարի, արագ կսովորի մեր ներկայությանն ու կվստահի մեզ։
4-5 տարեկան երեխաների խաղերի, նկարների գույների, նախասիրությունների բովանդակությունը փոխվում է։ Դրանք
զարգանում են, դառնում ավելի բարդ և բազմազան, նկարչությունը դառնում է սիրած զբաղմունք։ Նկարելու ընթացքում սանը սկսում է բացահայտել նոր գույներ, գույներն իրար խառնելով՝ արդեն իրեն ծանոթ գույների նոր երանգներ։ Սկսում է տարբերել նույն գույնի մուգ ու բաց երանգները։ Բացահայտում է, որ նույն գույնը տարբեր որակի թղթերի վրա, տարբեր ձևով է նկարում։ Այդ տարիքային խմբի երեխաներն սկսում են հստակ ուրվագծերը նկարել, նկարելուց առաջ արդեն գիտեն՝ թե ինչ են նկարելու։ Դաստիարակի խնդիրն է, որ նկարելու գործընթացը ներկայացնի ոչ թե որպես <<նկարչության դաս, պարապմունք>>, այլ որպես խաղ, որտեղ խաղաղալով երեխան ակտիվորեն զարգացնում է երևակայությունը, ճաշակը, գույնի ընկալումը, գույների համադրումը։

 




1.2.Նախադպրոցական կրթության ընթացքում նկարչության նպատակն ու կարևորությունը ։

Նախադպրոցական տարիքը երեխայի զարգացման այն ժամանակահատվածն է, երբ ձևավորվում է նրա` որպես քաղաքացու հոգևոր, մտավոր և ֆիզիկական որակները: Այս շրջանի առանձնահատկությունն այն է, որ ապահովվում է ընդհանուր զարգացումը, ի տարբերություն մյուս փուլերի, երբ զարգացումն ունի առավել ուղղորդված բնույթ: Երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ապահովման տեսանկյունից մեծ է նախադպրոցական կրթության հեղինակային ուսուցման դերը։ Նաև մեծ է դաստիարակի դերը երեխայի զարգացման ընթացքում, նրա հուզական , մտավոր, ֆիզիկական զարգացման գործում: Երեխան անցնում է զարգացման իր յուրահատուկ փուլերը,որոնք համամարդկային և համընդհանուր են, իսկ այդ փուլերից շեղումները կարող են հուշել երեխայի զարգացման բնականոն ընթացքի խաթարումների մասին: Օրինակ մանկական նկարներում յուրահատուկ կերպով արտացոլվում է երեխայի հոգեբանական զարգացումը:

 



Գլուխ.2.Այլընտրանքային նկարչություն և գեղագիտական դաստիարակություն`

2.1.Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում։


Փորձը ցույց է տալիս , որ երբ երեխան սկսում է նկարել, թղթին է հանձնում այն ամենը ինչ պատկերացնում է և չի կարող արտահայտել բառերով, սակայն նկարելուց հետո հեշտությամբ ու վառ երևակայությամբ պատմում է նկարը։ Նա կարող է անվերջ նկարել և այդ ընթացքում կատարելագործվում են բոլոր հոգեկան ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն, մտածողություն:Նկարչությունը նպաստում է երեխայի միջավայրի ճանաչողական գործընթացին,երեխաների գունային ճանաչողությանը և մտապահմանը։ Չի բացառվում, որ երեխայի նկարածը չհամապատասխանի այն իրական առարկային կամ իրադարձությանը, որը նա նկարել է, սակայն հետաքրքրականն այն է, որ նա իր նկարածի մեջ տեսնում է այդ ամենը, հետևաբար, երեխային պետք է խրախուսել և փորձել նրան ճիշտ ուղղություն տալ: Մինչև երեխաների հետ իմ աշխատելը , նկարչական գործիքների աշխարհը սակավաթիվ էր, սակայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հաճախելուց հետո, հասկացա մի պարզ բան , որ այդ գործիքներն ճիշտ այնքան են , որքան հենց քո երևակայությունն է:Կրթահամալիրում նկարում ենք , որտեղ խելքներս փչի: Այլընտրանքային նկարչությունը երեխաների մտավոր, գրամոտորիկ, հուզագեղագիտական և կամային զարգացման միջոց է: Այլընտրանքային նկարչությունը նպաստում է ինչպես ստեղծագործական մտածողության, երևակայության, ընկալման, մոտորիկայի զարգացմանը, այնպես էլ տարբեր նյութերի այլընտրանքային կիրառմանը։


2.2.Գեղագիտական ճաշակի զարգացում։
Նախադպրոցականների դաստիարակության համակարգում կարևոր տեղ ունի գեղագիտական դաստիարակությունը: Ա՛յն հատուկ կազմակերպված մանկավարժական գործընթաց է, որն ուղղված է երեխայի գեղագիտական զգացումների, կյանքում և արվեստում գեղեցիկի վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը, շրջապատող իրականության հանդեպ գեղագիտական վերաբերմունքի, գեղագիտական գնահատականի ձևավորմանը:
Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է նախադպրոցականի հուզական ոլորտի զարգացմանը և զգայական փորձի հարստացմանը, ակտիվացնում նրա իմացական գործունեությունը, բացահայտում է նրա ստեղծագործական կարողությունները և խթանում դրանց զարգացումը:
Նախադպրոցական, հատկապես ավագ նախադպրոցական տարիքում երեխայի գեղագիտական դաստիարակության հիմնական նպատակը երեխաների գեղագիտական գիտակցության և ճաշակի ձևավորումն է։
Գեղագիտական դաստիարակության շնորհիվ երեխաների մոտ զարգանում է`

գեղեցիկի, արվեստի մասին տարրական գիտելիքների փոխանցումը.

գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունների ձևավորումը.

գեղագիտական ճաշակի դաստիարակությունը:

գեղագիտա-գեղարվեստական ընդունակությունների և նկարչական ունակությունների ձևավորումը,

գեղարվեստա-խոսքային ընդունակությունների զարգացումը և արտահայտիչ խոսքի ձևավորումը:


Գլուխ.3. Ոչ ավանդական նկարչության դերը նախակրթարանում։



3.1.Գործնական աշխատանք, փորձարկումներ։

Յուրաքանչյուր երեխա, իմանալով իրեն շրջապատող աշխարհը, փորձում է դա արտացոլել իր գործունեության մեջ՝ խաղի մեջ, պատմություններում, նկարչությունում, մոդելավորման մեջ և այլն: Այս առումով հիանալի հնարավորություններ է ներկայացված պատկերային ստեղծագործական գործունեությամբ: Որքան բազմազան լինեն պայմանները ստեղծագործական միջավայրի ձևավորման համար, այնքան ավելի պայծառ կլինեն երեխայի երևակայությունը, անհատականությունը: Ոչ ավանդական տեխնիկայով նկարելը մեծ դռներ է բացում երեխաների երևակայության համար, երեխային հնարավորություն է տալիս տարված լինել ստեղծագործական գործունեությամբ, զարգացնել երևակայությունը, ցուցադրել անկախություն և հնարավորություն՝ արտահայտել իր անհատականությունը:
Այս ոչ սովորական մեթոդներից յուրաքանչյուրը փոքր խաղ է երեխայի համար: Այսպիսի տարատեսակ տեխնիկայի օգտագործումը երեխաներին թույլ է տալիս զգալ ավելի հանգիստ, համարձակ, ավելի անմիջական: Այս տեխնիկան զարգացնում է երեխային բազմակողմանի, տալիս է ամբողջական ազատություն` ինքնարտահայտման համար: Երեխաների միտքն ու երևակայությունը սահմաներ չունեն։ Նկարչության տեսակները շա՛տ են ու բազմաթիվ։ Ստորև ներկայացնում եմ իմ տարբերակները։

 



1.Ալրանկարչություն`

Ալրանկարչություն դրականորեն է ազդում մատների մանր մոտորիկայի զարգացման, զգայական և շոշափելու հմտությունների, մտածողության, երևակայության և այլն։Բացի այդ, ստեղծագործության այս տեսակը շատ է դուր գալիս երեխաներին։ Ալյուրը սեղմելով բռունցքի մեջ, ցողելով ափի մեջից մյուս ափի մեջ։ Դաստիարակի խնդիրն է երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել ալրանկարչության նկատմամբ, սովորեցնել ճիշտ աշխատել նյութի հետ և մինչև վերջ ավարտել աշխատանքը, հաղթահարել դժվար պահերը: Ալյուրը ունի մեկ կարևոր առավելություն: Ի տարբերություն ավազի, այն կարելի է համտեսել, ինչը շատ հաճախ երեխաները սիրում են անել: Օրինակ ` վերցրեք սկուտեղ և մեջը շարեք տարբեր տեսակի խաղալիքներ։ Այնուհետև ալյուրը տվեք երեխային, որ մաղի օգնությամբ շաղ տա խաղալիքների վրա։ Այնուհետև օգնեք, որ երեխան խաղալիքները հեռացնի խաղասեղանից և բացահայտի իր խաղալիքների ուրվագծված պատկերները։ Նման զբաղմունքը երեխաներին անտարբեր չի թողնի, նրանք կապրեն իմացության մեծ հրճվանք։



2.Ստվերանկարչություն`

Երեխաները ստեղծագործում են անընդհատ և ամենուր՝ զբոսանքի ժամանակ, տանը։ Հետաքրքիր տարբերակ է նաև ստվերանկարչությունը, երբ երեխան մատիտով ուրվագծում է ստվերը: Ստվերը հայտնվում է այն ժամանակ , երբ հայտնվում է լույսի աղբյուր: Գտե՛ք լույսի աղբյուրը, երեխային հետաքրքրող խաղալիքը դրեք լույսի դիմաց՝ թղթի մոտ և նկարը պատրաստ է։
Խորհուրդ եմ տալիս սկսել ինչ-որ հեշտ առարկաներից , օրինակ` եռանկյունաչափական պատկեր ունեցող առարկաներից։ Երբ երեխան տիրապետի նկարելու այդ տեխնիկային, կարող եք պարզ առարկաները փոխարինել խաղալիք կենդանիներով։
Ստվերանկարչությունը իրականացնում են ինչպես դրսում, այնպես էլ ներսում՝ տանը, դրսում լույսի աղբյուրը արևն է, իսկ տանը՝ սովորական լամպը, կամ լապտերիկը։
Երեխան մատիտով կեզրագծի պատկերը, ու ընթացքում կբացահայտի, որ գոյություն ունի լույս և ստվեր, որ ստվերն առաջանում է, երբ լույսի դիմացն ես կանգնում, որ առարկան որքան մոտիկ է լինում լույսի աղբյուրին՝ ստվերն այնքան մեծ է լինում։
Լամպը լուսավորեք այնպես, որ սենյակի միակ լույսի աղբյուրն լինի, և որը հեշտությամբ ցույց կտա ձեր ընտրած առարկայի ստվերը:
Իսկ դրսում՝ երբ արևը փայլում է շատ պայծառ, դուք կարող եք առաջարկել երեխաներին նկարել իրենց սիրելի խաղալիքների ստվերները։
Այսպիսով, ստվերանկարչության օգնությամբ կիրականացնենք և՛ այլընտրանքային նկարչություն, և՛ լույս֊ստվերի բացահայտում, և՛ բնագիտական փորձ։

 


3.Ջրանկարչություն`

Ջրի և գույների հետ աշխատելիս ​երեխաների մոտ ձևավորվում է շրջակա միջավայրը ընկալելու և գեղագիտական տպավորություններն արտահայտելու ունակությունը, բարելավվում են մտավոր և ստեղծագործական ունակությունները՝ օգտագործելով ոչ ավանդական ջրանկարչությունը: Այս տեխնիկայով աշխատելիս երեխայի մոտ զարգանում է գույնի զգացումը, երևակայությունը, հագեցնում է ջրի հետ խաղալու, չփչփացնելու, անընդհատ նորը բացահայտելու ցանկությունը : Օրինակ` անձեռոցիկի մի կողմում սև մարկերով ուրվագծում են պատկերը, իսկ մյուս կողմում էլ նկարում են գունավոր մարկերներով։ Երբ նկարը ընկղմվում է ջրի մեջ, սև պատկերի վրա արտատպվում է գունավոր նկարը։

3.2.Գործնական աշխատանքների տեսանյութեր։

Ալրանկարչություն `

Ստվերանկարչություն`

Ջրանկարչություն 

 

Եզրակացություն`

Իմ կողմից իրականացվեց տեսական և գործնական հետազոտություն, որի նպատակն էր ուսումնասիրել ոչ ավանդական նկարչության դերը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքում։ Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։ Այլընտրսնքային նկարչությունը բացահայտում է երեխայի ներաշխարհը և զարգացնում երևակայությունը, մտածելու և ստեղծագործելու կարողությունները։
Նկարչության այս ձևը սաներին հնարավորություն է տալիս բացահայտել գույների վառ աշխարհը, որը հանդիսանում է ուրախ, առողջ մանկության գրավականը։ Նոր, վառ գույների ստեղծումը երեխայի ներաշխարհում ստեղծում է վառ ու լուսավոր միջավայր, որն էլ իր հետքը թողնում է նրա ողջ կյանքի ընթացքում։
Նկարչության ընթացքում զարգանում են բոլոր կարևոր ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն, մտածողություն: Նշեմ նաև, որ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց֊պարտեզի նախակրթարանում՝ որպես դաստիարակ ։Եվ ունեմ նմանը չունեցող մեդիամիջավայր (բլոգ), որն իր հերթին ունի նկարչություն բաժինը `

 

Այլընտրանքային նկարչություն `Հասմիկ Հարությունյան

Օգտագործված գրականության ցանկ`