Рубрика: Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Հեռավար -առցանց ուսուցման պատում.Հաշվետվություն 16.03 ֊ 20.03

Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները…
Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛…

Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե…

Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։

Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։

Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճեր֊

մա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։

Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա

կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․

Իրիկուն է։

Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.

Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով

և երիտասարդ թարմությամբ։

Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակնե֊

րը փոխած։

Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ…

Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛

Կյանքի և Արևի մասին։ Վահան Թոթովենց

Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16֊ից մինչև ապրիլի 14֊ը հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի արդյունքում փակ են նաև կրթական հաստատությունները։Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի `Արևելյան դպրոց ֊պարտեզի նախակրթարանի 2-5 տարեկանները կրկին աշխատեցին հեռավար։

Առցանց ուսուցման կազմակերպման մասին կրթահամալիրի տնօրենի սուրհանդակներում՝

Առանց մահանայի ուսուցման շրջան
Մի բաց նամակ ամնենքին
Հրաման

Նելի Արղությանի և  ընկերների (դաստիարակների)  հետ քննարկեցինք հետաքրքիր թեմաներ, ընտրեցինք և կազմեցինք` Հեռավար — առցանց ուսուցում . աշխատանքային նախագիծը։

Հեռավար ուսուցման արդյունքներն ըստ օրերի`

Ահա՛ մեկնարկվեց Հեռավար ֊ առցանց ուսուցման երկրորդ շրջանը։《Մխիթար սեբաստացի》 կրթահամալիրը կրկին անգամ ցույց տվեց, որ միակն է հայաստանում `իր տեսակի մեջ ։Նելի Արղությանի առաջարկով բլոգում համալրեցի «Ծնողի օրագիր» բաժինը։ Այստեղ զետեղված կլինի ծնողների սրամիտ և հետաքրքիր մտքերը սաների մասին ։

Ծնողի օրագիր

Գարունը եկավ, սա սաների հետ լավ ժամանակ և գործունեություն կատարելու,հերթական — գեղեցիկ պահն էր։Սակայն այս տարի գարունը դիմավորեցինք ,նոր հիվանդության` 《Կորոնավիրուսի 》հետ։Քանի որ, դեղատներում արդեն իսկ վերջացել է,սպիրտային մաքրող հեղուկները ։Ճիշտ ժամանակն է տնային պայմաններում ստեղծել ա՛յն ։Մեր սաները և ծնողները,տնային պայմաններում կպատրաստեն 《Ալկոգել》։

Ընտանեկան 《բնագիտական ստուգատես 》

Գարունը ժամանել է և պահն է հետևել գարնանային սննդակարգին:Քանի որ ձմեռային սննդակարգը վիտամիններով շատ հարուստ չէ,  դեպի գարուն անցումային շրջանում ,չենք ունենում գործողություն կատարելու ցանկություն : Մեր հիվանդանալու հավանականությունը շատ ավելի բարձր է: Այս շրջանում մեր ինքնազգացողությունը բարելավելու համար հարկավոր է առողջ սնվել։Մեր սաները և ծնողները,կներկայացնեն և կպատրաստեն գարնանային ուտեստներ։

Ընտանեկան 《խոհանոց ստուգատես 》

Տան վերանորոգումից մինչև խոհանոցային բլբլոցներ, խմորով ծեփում , ալյուրով այլընտրանքային նկարչություն, այնուհետև ներկում են իրենց իսկ ձեռքով կերտած հերոսների։Իսկական վայելք իսկական իմացության հրճվանք։

Ընտանեկան 《Տեխնոլոգիական ստուգատես》

Զատկական երգեր՝

Սաները և ծնողները, ընտանեկան տեսապատումով ներկայացնում են` իրենց երաժշտական հմտությունները ընտանիքի անդամների հետ։ 

Ընտանեկան《 երգի ստուգատես 》

Հեռավար — առցանց աշխատանք.Պատմում է Ռաֆաելլայի մայրիկը

Հեռավար — առցանց աշխատանք.Պատմում են սեբաստացի մայրիկները

Սկսեցինք նոր՝ հեռավար նախագիծ՝
Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը։ «Վարակվում» ենք միմյանցից և սկսում ենք մեր ֆլեշմոբը։
Սեբաստացիներն այսպիսին են…

Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը խոհանոցում

Խմբի սաների թիվը 30 , մասնակցել են 19-ը ։

Ալինա Մարզումանյանի կամավոր մասնակցությունը `Հեռավար ֊առցանց ուսուցմանը։

Հեռավար առցանց ուսուցում

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s