Рубрика: Հեռավար ուսուցում, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Համբարձման ծես» ուսումնական նախագիծ։

 

FB_IMG_1589344108407

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

Անվանումը՝
«Համբարձման ծես» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ,  դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Մայիսի  18֊ից֊22֊ը

Նպատակը՝

Սաները ծանոթանում է ազգային ծեսին, յուրացնում են ա՛յն։

Խնդիրներ՝

Ի՞նչ կտա այս աշխատանքը սաներին, ի՞նչ նորություններ կկարողանանք ներմուծել Համբարձման ծեսը խաղարկելիս։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակը սաների հետ իրականացնում է նախագծերը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնելով ֆիլմի, պատումի  տեսքով, որը հրապարակում է բլոգում և սոցիալական կայքերում։

Երկուշաբթի — «Հիգիենայի պահպանման կանոններ»`

Ժողովուրդն ասում է ճիշտը երեխայից իմացիր։ Ինչո՞ւ, քանի որ մանկական հոգիները, որոնք դեռ չեն կոփվել կյանքում ու որոնց մտածելու աստիճանը դեռ մանկական է, երբեմն ավելի դիպուկ անուն են տալիս իրերին իրենց անկեղծ միամտությամբ՝ բացատրելով տարբեր երևույթներն ավելի լավ, քան մեծահասակները։ Չնայած արտակարգ դրությանը՝ բակերում խաղացող երեխաների թվի մեջ վերջերս զգալի փոփոխություն չի նկատվում։ Թե ինչպես են փոքրիկներն ընկալում ու մեկնաբանում համաճարակը և դրանից բխող խնդիրները, թե որքանով են տեղյակ աշխարհում տիրող իրավիճակից, կարող ենք իմանալ երկուշաբթի։ Իսկ մինչ այդ՝ սովորենք պահպանել հեռավորությունը  և պահպանել հիգիենայի կանոնները`

Արտակարգ ռեժիմում գործող 2֊5 տարեկանների աշխատակարգը և անվտանգության կանոնները

Պարետի  որոշումը

Երեքշաբթի — «Կենդանի արուս տիկնիկները»`

Վիճակի Արուսը համարվում է Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Արուսը: Պճնված, զարդարված տիկնիկն ունի է հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր: Շարունակելով կենդանի տիկնիկների ֆլեշմոբը՝ սաները այս անգամ կդառնան Արուս տիկնիկներ։ Կհագնեն գույնզգույն շորեր և կկրեն գեղեցիկ  զարդեր ։ Երեխան դառնում է ծեսի անմիջական մասնակիցը`պահպանելով հեռավորությունը և անվտանգության կանոնները ։

Չորեքշաբթի —  «Վիճակի ծիսական սափորը, ծաղկահավաք և ծաղկաբույլի պատրաստում»`

Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են նախակրթարանի ծորակից։ Սաները այս չորս գործողությունը կատարելով, կապրեն իմացության այն հրճվանքը, որը հասանելի է միայն սեբաստացիներին։ Ծաղկահավաքը շատ հետաքրքիր գործունեություն է, հավաքելու ենք Արևելքի նախակրթարանի բակից, լանջերից, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել։ Ծաղիկները հավաքելուց հետո սաները պատրաստում են փոքր փնջեր և ծաղկաբույլեր ։ Սաները ծաղիկները ձեռքներին, ծաղկաբույլը՝ գլխներին, գալիս են ու պահպանելով հեռավորությունը նստում բացօթյա կանաչ տարածքում ու երգում վիճակի երգը։

Հինգշաբթի — «Համբարձման ծեսն Արևելքում » `

Ուրբաթ — «Անուշաբույր կաթնապուրն »`

Կաթնապուր, ապուրի տեսակ, որում ջրի հետ մեկտեղ որպես հեղուկ զանգված օգտագործվում է կաթ։ Գոյություն ունեն կաթնապուրի պատրաստման բաղադրատոմսեր՝ դդումով, սնկերով, սիսեռով, լոբով, բրնձով և այլն։ Սկզբում բաղադրամասերը խաշում են ջրում, հետո ավելացնում կաթ և աղ։ Կաթնապուրները պատրաստում են ցածր ջերմության վրա։ Կաթնապուրները մատուցվում են տարբեր տեսակի հացազգիների հետ։ Կարող է մատուցվել որպես քաղցր կերակրատեսակ։ Հաճախ համի բարելավման համար կաթնապուրին ավելացնում են ձիթապտղի յուղ։

Համբարձման ասիկներ`

1.Վիճակ, վիճակ,
Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ,
Օսկի կոճակ:

2.Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:

Համբարձման երգեր`

Համբարձման երգեր «Ձայնադարանից», 

«Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»

 

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s