Рубрика: Հիգիենայի ստուգատես

Աշխատակարգ և անվտանգության կանոններ

Արտակարգ ռեժիմում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց֊պարտեզի նախակրթարանը` կգործի հետևյալ աշխատակարգով։

Դաստիարակներ` Հասմիկ Հարությունյան և Սյուզաննա Սարգսյանը ։

  • Առավոտյան ես և Սյուզին 8։45 պարտեզի մուտքի մոտ հանդիպում ենք։ Մեզ ջերմաչափում է Արևելյան դպրոցի բուժաշխատող` տիկին Զոյան։
  • Նախակրթարան մտնելուն պես զգեստափոխվում ենք` հագնում դիմակ, ձեռնոց և բախիլ։
  • Բացում ենք խմբասենյակի պատուհանները և օդափոխում այն։
  • Ախտահարում ենք բռնակները, սեղանները և աթոռները։
  • Սաներին դիմավորում ենք բակում, ծնողները սպասում են հեռվում, մինչև  սաներին ջերմաչափում ենք։
  • Սաներին ախտահանում ենք հատուկ ձեռքի համար նախատեսված գելով (Ալկոգել), իսկ շորերը և կոշիկները սպիրտային զանգվածից կազմված հեղուկով։
  • Սաները իրար հետ շփվում են (սեղանի մոտ, բակում խաղալիս և այլն) 1,5 մետր հեռավորությամբ։
  • Նախաճաշը, ճաշը և հետճաշիկը խոհանոցից բերում է դաստիարակը և դաստիարակի օգնականը, հերմետիկ փակված տարրայով ։
  • Հիմնականում նախաճաշը, ճաշը և հետճաշիկը (լավ եղանակի դեպքում ) կազմակերպում է բակում `մաքուր օդին։
  • Սաները զուգարանից օգտվում են հերթով, և յուրաքանչյուր երեխայի օգտվելուց հետո մանրակրկիտ ախտահանում ենք այն։
  •  Քունը կազմակերպելիս անկողինները դնում ենք իրարից 1,5 հեռավորությամբ։ Արթնանալուց հետո սպիտակեղենը երեխայի հետ ուղարկում ենք տուն։
  • Արթնանալուց անմիջապես հետո հագնվում, լվացվում և նստում ենք ճաշի։
    Սաներին տուն ճանապարհելուց առաջ նույնպես կատարում ենք ջերմաչափում։
    Ջերմաչափում կատարում ենք 2 անգամ և գրանցվում ջերմաչափման մատյանի մեջ։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում, պահպանում ենք սահմանված հիգիենայի կանոնները ։
  •  Խմբասենյակը հաճախակի օդափոխում ենք և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց հետ շփումն  արգելում ենք։
  •  Խնամքի պարագաները պահվում է ախտահանող հեղուկի մեջ։

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s