Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

20200520_145710

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը։ «Բարձունքի հաղթահարում » ուսումնական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը և մայիսի 28-ին` Հանրապետության օրը։ Նախագիծը մեկնարկել է 2012 թ. սեպտեմբերի 21-ին:

Անվանումը ՝

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Մայիսի 25ից ֊ 27ը

Նպատակը՝

Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

Խնդիրներ՝

Միասին ընտրել բարձունքը
Նախապես սաներին ցուցադրել բարձունքի տեղանքը և հակիրճ բացատրել ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում  տեսանկարահանել ընթացքը՝ ներկայացնել ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

Երկուշաբթի «Եռագույն դրոշի երանգները»`

Կավիճը լայնորեն կիրառվում է վիզուալ արվեստներում, այն կարող է օգտագործվել մայթերի, պատերի, թղթի և այլ մակերեսների վրա նկարելու համար: Այս անգամ փորձենք նկարել թաց կավիճով: Նկարչության այս ձևը փոխում է կավճի գեղարվեստական ​​տեսքը։ Այս տեխնիկան սովորելով՝ մենք կարող ենք ստեղծել նկարներ, որոնք հիացմունքի կարժանանան։ Սաները նկարելու են եռագույն դրոշը։

Երեքշաբթի «Գունային համադրություն»`

Ջրի և գույների հետ աշխատելիս ​երեխաների մոտ ձևավորվում է շրջակա միջավայրը ընկալելու և գեղագիտական տպավորություններն արտահայտելու ունակությունը, բարելավվում են մտավոր և ստեղծագործական ունակությունները, սանը հագեցնում է ջրի հետ խաղալու, չփչփացնելու, անընդհատ նորը բացահայտելու ցանկությունը: Օրինակ` անձեռոցիկի մի կողմում սև մարկերով ուրվագծում են Մասիս սարը, քաղցրահամ ծիրանը, դեղին արևը, իսկ մյուս կողմում էլ նկարում են գունավոր մարկերներով։ Երբ նկարը ընկղմվում է ջրի մեջ, սև պատկերի վրա արտատպվում է գունավոր նկարը։ Սաները կատարելու են բնագիտական փորձ։

Չորեքշաբթի «Բարձունքի հաղթահարում»`

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը։ «Բարձունքի հաղթահարում » ուսումնական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը և մայիսի 28-ին` Հանրապետության օրը։ Նախագիծը մեկնարկել է 2012 թ. սեպտեմբերի 21-ին:
Նախագծին մասնակցում են կրթահամալիրի տարատարիք խմբերը։ Բարձունքն ընտրվում է ըստ երեխաների տարիքային խմբի առանձնահատկությունների և կարողությունների: Այս տարի Արևելյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի սաները ևս կհաղթահարեն իրենց հասանելիք բարձունքը։

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s