Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ, Ամառային պարտեզ

«Լողափնյա հրճվանք» ուսումնական նախագիծ

FB_IMG_1590670393236

Ամառային պարտեզ 

Աշխատակարգ և անվտանգության կանոններ

Երկու բան կա աշխարհում ինձ համար, որ ես կարողանամ զգալ` ապրում եմ, ջուր և քամի, այսինքն` չգիտեմ դա անվանել քամի, թե պարզապես օդ: Ինձ համար այդ երկու տարրերը կարծես իմ մի մասնիկը լինեն, որոնք ցանկացած պահի կարող են ինձ հանգստացնել, կարող են ինձ սթափեցնել և միևնույն ժամանակ, անասելի ուրախություն պատճառել։ Գիտեք, ինչ որ բան հենց այնպես չեն սիրում: Ես ամառը սիրում եմ, այն էլ` շատ֊շատ, որովհետև դրանից ավելի սիրում եմ մեր «ամառային պարտեզը»: Ամառը խենթությունների համար է, ամառը լողափնյա  հրճվանք ապրելու համար։

Անվանումը ՝

«Լողափնյա հրճվանք» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Հունիսի 1ից֊5ը։

Նպատակը՝

Իրականացնել լողափնյա իմացության հրճվանքը, Արևելքի արևաշող սաների համար ։

Խնդիրներ՝

Կազմակերպել հակաբացիլ֊հակավարակ շրջակա միջավայր սաների համար ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակները  իրականացնում են  նախագծերը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի «Լողափնյա հրճվանք Արևելքում »`
  1. Լողափնյա նախավարժանք, խաղեր, ցնցուղ։
  2. Լողազգեստների fashion ցուցադրություն։

Խաղ 1
Ջուր գումարած փուչիկ , արդյունքում հավես ու զվարճալի խաղ։ Փուչիկներին «կխմեցնենք» ջուր ու կկախենք պարանից՝ լիքը փորիկներով։ Հետո կպայթեցնենք ու մի լա՜վ կջրվենք , կհովանանք։

Խաղ 2
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը դնում է  գլաքարերի վրա, որպեսզի ընկերը վերցնի : Պահպանելով սոցիալական հեռավորությունը։

fashion֊ցուցադրություն՝ սաները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում։

  • Երեքշաբթի « Ոչ ավանդական մեթոդներով նկարչության հրճվանքը »`

Ջրի և գույների հետ աշխատելիս ​երեխաների մոտ ձևավորվում է շրջակա միջավայրը ընկալելու և գեղագիտական տպավորություններն արտահայտելու ունակությունը, բարելավվում են մտավոր և ստեղծագործական ունակությունները, սանը հագեցնում է ջրի հետ խաղալու, չփչփացնելու, անընդհատ նորը բացահայտելու ցանկությունը: Օրինակ` անձեռոցիկի մի կողմում սև մարկերով ուրվագծում են ցանկացած պատկեր, իսկ մյուս կողմում էլ նկարում են գունավոր մարկերներով։ Երբ նկարը ընկղմվում է ջրի մեջ, սև պատկերի վրա արտատպվում է գունավոր նկարը։ Սաները կատարելու են Այլընտրանքային նկարչություն ։

  • Չորեքշաբթի «Բնագիտական փորձի հրճվանքը »`

Սոդայով և կիտրոնի աղով բնագիտական փորձ կկատարենք։ Սկզբում տպելու ենք մատիկի հետքերը , լցնելու ենք սոդան , իսկ հետո՜ իսկական հավես, գունեղ պղպջակներ։ Ներարկիչի մեջ կլցնենք ներկեր և հետը խառնելով կիտրոնի աղ։ Երկուսի միախառնումից կստացվեն պղպջակներ։ Ա՜յ քեզ հավես, հրաշալի բնագիտական փորձ։

  • Հինգշաբթի «Շրջակա միջավայրի միջազգային օր»`

Շրջակա միջավայրի միջազգային օր`հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։ Մեզ անհրաժեշտ կլինի բահ , դույլ , մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ , աղբի տոպրակներ։ Առավոտյան ծեսի ժամանակ, սաները աշխատանքային գործիքներով (մանկական ) բակում սկսում են աշխատել :Մի խումբը հավաքում է աղբը , մյուս խումբը հավաքում է չոր խոտերը :
Մաքրության աշխատանքներից հետո սաները խնամլու են Արևելյան դպրոցի դասարանական բույսերը: Նպատակը` սաների մեջ սերմանել , որ միջավայրը պետք է մաքուր և խնամված պահել։ Նաև սաներին սովորեցնել  ընկերասիրության, թիմային աշխատանքներ կատարելու, կարողությունները:

  • Ուրբաթ «Կավագործության հրճվանքը»`

Ամառային լողափ, օր հինգերորդ՝ հետաքրքիր, ստեղծագործ։ Այն միտքը, որ կավով պիտի աշխատենք, արդեն հավես է։ Սաները մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ  կաշխատեն կավով։ Հագնելու ենք գոգնոցները, ամեն մեկն կվերցնի  իր տախտակը  և կանցնենք գործի։ Թեման ազատ է, կարող ենք ստանալ  տարբեր պատկերներ՝ էլ զատիկ, էլ մրգերով զամբյուղ, էլ տանկ։

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s