Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ, Ամառային պարտեզ

«Անկրկնելի ամառ» ուսումնական նախագիծ

20200601_125020

Ինչպես միշտ, իմ ամառն սկսվել էր այն որոշումով, որ այս տարի այն պետք է տարբերվի և լինի ուղղակի անկրկնելի: Դե գիտեք այս տարվա գարունը շատ տարբերվող էր։ Նման չեր իմ կյանքի մնացած գարուններին։ Այդ իսկ պատճառով էլ իմ ամառը, յուրահատուկ պետք է լինի այս տարի։ Մերոնք ասում են, որ ես եղել եմ իրենց ուրախության պատճառը, զվարճացրել եմ իմ խոսքերով, արարքներով: Ձմերուկի հանդեպ սերս էլ երևի Հակոբ «ձյաձյան»՝ մորաքրոջս ամուսինն է սերմանել իմ մեջ: Հիմա այնպես կուզենայի լինել Վրաստանում, նստել ծովի ափին , ձմերուկ ուտել ու նույն պատմությունը հենց այնտեղ լսել:

Անվանումը ՝

«Անկրկնելի ամառ» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Հունիսի 8ից֊12ը։

Նպատակը՝

Իրականացնել լողափնյա իմացության հրճվանքը, Արևելքի արևաշող սաների համար ։

Խնդիրներ՝

Կազմակերպել հակաբացիլ֊հակավարակ շրջակա միջավայր սաների համար ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակները  իրականացնում են  նախագծերը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի «Ռոդարիական խաղեր »`

1. Թղթափաթաթում

Պետքարանի թղթերով սաները միմյանց փաթաթելով կապրեն իմացության մեծ հրճվանք։ Այս խաղի միջոցով ցույց կտան, որ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք։

2. Ալրախաղ

Սաները խաղալու են, շատերի կողմից սիրված ու նաև շատ տարածված «Չինգա-չունգ» խաղը: Բայց խաղը ամբողջական է դարձնելու ալյուրը։

  • Երեքշաբթի « fashion  ցուցադրություն »`

fashion֊ցուցադրություն՝ սաները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում։

  • Չորեքշաբթի « Բալահավաք, բերքահավաք»`

Սաները հավաքելու են Արևելքի լանջերին աճող մրգերը։ Բալահավաք է լինելու մեր ամառային պարտեզում։ Բերքահավաքից հետո պատրաստելու ենք անուշաբույր բալահյութ։

  • Հինգշաբթի «Լողափնյա խենթություններ  »`

Էլ ի՞նչ ամառային պարտեզ`առանց խենթությունների։ Մե՛ր  սեղծագործ և այլընտրանքային մոտեմոտեցումների շնորհիվ, ամեն վարկյանը մե՛զ մոտ տոն է։

  • Ուրբաթ «Փրփրադեզ պղպջակները »`

Արևելքի լողափում լինելու է պղպջակների հրավառություն։

 

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s