Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ամենահամով չարաճճիությունները» ուսումնական նախագիծ

20200609_104616

Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով:

Անվանումը ՝

«Ամենահամով չարաճճիությունները» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Հունիսի 15ից֊19ը։

Նպատակը՝

Իրականացնել լողափնյա իմացության հրճվանքը, Արևելքի արևաշող սաների համար ։

Խնդիրներ՝

Կազմակերպել հակաբացիլ֊հակավարակ շրջակա միջավայր սաների համար ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակները  իրականացնում են  նախագծերը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի  «Ցեխաթերապիայի հրճվանքը »`

Մի օր աշխատանքից տուն վերադառնալիս լսեցի, թե ինչպես էր մեկը բարձրաձայն ծիծաղում: Այդ ծիծաղը, ինձ շատ ծանոթ էր, գրավեց ուշադրությունս, մոտեցա, որպեսզի տեսնեմ: Իմ տղան նստել էր գետնին ու ցեխերով խաղում էր, այնքան երջանիկ էր: Ամբողջ դեմքը, մարմինը ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցնում էր ցեխերի մեջ ու լավ խառնում, ասես ինչ որ լուրջ բան էր ստանալու: Ես էլ կանգնեցի ու սկսեցի հետևել: Ես էլ ցանկացա ցեխերով խաղալ, ծիծաղում էի Տիգրանի հետ: Սաների հետ խաղալու ենք ցեխով։ Ապրելու ենք «ցեխաթերապիայի» հրճվանքը։

  • Երեքշաբթի «Առավոտյան ծեսի հրճվանքը »`

Շատերիս համար առավոտյան վաղ արթնանալը այնքան էլ հեշտ չէ: Եվ ես բացառություն չեմ: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ աշխատանքի գնալու, միակ երազանքս է մի քիչ էլ քնեմ: Իհարկե, այդ երազանքը հազվադեպ է իրականանում: Ամբողջ տունը արթնանում է, ես դեռ ասում եմ`
֊Հինգ րոպե էլ քնեմ:
Այսօր սաների հետ ապրելու ենք առավոտյան ծեսի հրճվանքը։

  • Չորեքշաբթի « Ջրային խաղերի հրճվանքը »`

Ամառվա տապին օգնության է գալիս ջուրը և ջրային հետաքրքիր , զվարճալի ու գունավոր խաղերը։

Խաղ 1`

 Սաները կտորի 4 կողմում անցքեր կբացեն և կներկեն տարբեր գույներով, որպեսզի գնդիկները անցկացնեն։ Ահա այսպիսի հով ու գունավոր խաղ։

Խաղ 2`

Սաները  բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սան  թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 3`

Սաները  իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:

 

  • Հինգշաբթի «Հակաբացիլ Կոմիտաս»`

Կոմիտասը ստեղծել է երաժշտական գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։
«Երաժշտության ազդեցությունը ջրի վրա» թեման այսօր շատ ակտուալ է։ Ջրի բաղադրության մեջ երաժշտության ազդեցությամբ ստեղծվում են ճիշտ հստակ բյուրեղներ։ Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել հեղինակի տրամադրությունները։ Այսպես, օրինակ՝ Կոմիտասի երգերի հնչելուց հետո կարող ենք երկար հիանալ ջրի բյուրեղներով։ Այսօր Արևելքի լողափնյա հրճվանքը` «Հակաբացիլ Կոմիտաս» ուսումնական նախագիծն է։ Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

  • Ուրբաթ «քնի ծեսի հրճվանքը »`

Երեխաները իրենք են հուշում իրենց քնի ծեսը ըստ` իրենց տարիքի: Ականջ դրե՛ք սաների հուշումներին ։Մեր սաները ինքնություն լվացվում են , օգտվում պետքարանից և պատրաստվում են քնելուն։ Ու երբ հնչում է Օրորոցայինը , աչուկները կամաց ֊կամաց թուլանում են և փակվում…

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s