Рубрика: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Անտիվիրուս կոմիտաս» ուսումնական նախագիծ

received_1767252563417844

Մարմնովս սարսուռ է անցնում, իսկ հոգիս տակնուվրա է լինում, զգում եմ ուրախություն, թախիծ, սիրտս մորմոքվում է այն մեղեդուց, որ ստեղծել է Կոմիտասը: Կուզեի մարդկանց հարցնել, թե այս աշխարհում եղե՞լ է, կամ կա՞ մեկը, ով այդքան խորն ու այդքան գեղեցիկ է ներկայացնում թե՛ ցավը, թե՛ ուրախությունը։

Անվանումը ՝

«Անտիվիրուս կոմիտաս » ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Հունիսի 22ից֊26ը։

Նպատակը`

Իրականացնել լողափնյա իմացության հրճվանքը, Արևելքի արևաշող սաների համար ։ Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Խնդիրներ՝

Կազմակերպել հակաբացիլ֊հակավարակ շրջակա միջավայր սաների համար ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակները  իրականացնում են  նախագծերը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի «Հակաբացիլ Կոմիտաս»`

Կոմիտասը ստեղծել է երաժշտական գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։
«Երաժշտության ազդեցությունը ջրի վրա» թեման այսօր շատ ակտուալ է։ Ջրի բաղադրության մեջ երաժշտության ազդեցությամբ ստեղծվում են ճիշտ հստակ բյուրեղներ։ Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել հեղինակի տրամադրությունները։ Այսպես, օրինակ՝ Կոմիտասի երգերի հնչելուց հետո կարող ենք երկար հիանալ ջրի բյուրեղներով։ Այսօր Արևելքի լողափնյա հրճվանքը` «Հակաբացիլ Կոմիտաս» ուսումնական նախագիծն է։ Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

  • Երեքշաբթի «Ծիրանահավաքի հրճվանքը »`

-Լավ տարի է, ծիրանի տարի է Արևելքում։ Մե՛ր պարտեզը ծիրանի մեծ այգի ունի: Արդեն սկսվել է ծիրանահավաքը:
Սաները մեծ ուրախությամբ ու հաճույքով են հետևում ծիրանը քաղելու և զամբյուղում շարելու ընթացքին: Գուցե ինձ հետ չհամաձայնեք, բայց ծիրանի հետ աշխատելը շատ հաճելի է: Հետաքրքիր է, չէ՞. ծիրանը միրգ է՝ չունի բերան, լեզու, որ խոսի, աչքեր, որ տեսնի, բայց հաջողակ է, ճանապարհորդում է տարբեր երկրներ, ու նրան բոլորը սիրում են: Կրթահամալիրի այգեպանները շատ խնամքով են խնամում ծառները։ Իսկ մենք հիմա արդեն տեսնում ենք նրաց լավ աշխատանքի արդյունքը:

  • Չորեքշաբթի «Այլընտրանքային լողափ»`

Ամառվա տապին օգնության է գալիս ջուրը և ջրային հետաքրքիր , զվարճալի ու գունավոր խաղերը։

Խաղ 1`

Սաները կտորի 4 կողմում անցքեր կբացեն և կներկեն տարբեր գույներով, որպեսզի գնդիկները անցկացնեն։ Ահա այսպիսի հով ու գունավոր խաղ։

Խաղ 2`

Սաները  բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սան  թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 3`

Սաները  իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:

  • Հինգշաբթի « մեծ շա՛տ մեծ լվացք»`

Մեր ղոչաղ սաները լվանալու են իրենց լողազգեստները։ Այո՛ մի զարմացեք, նրանք բազմակողմանի զարգացած են։

  • Ուրբաթ «խաղում ենք երգելով»`

Մեր սաների ամենասիրած խաղերից մեկը «Կլասն» է: Նրանց համար մեկ է թվերը ճիշտ գրված կլինեն, թե սխալ, արդյո՞ք խաղը կանոններ ունի, կամ էլ, որ կլոր քարով իրենց ուզած թիվը չեն կարող գցել: Այ սա է կոչվում անհոգ մանկություն, երբ քեզ անգամ չի հետաքրքրում դու թվերը ճիշտ գրել գիտես, թե ոչ, ու, շատ մեծ ուրախություն է պարզապես այն, որ դու հասել ես «Դոմա»:

 

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s