Рубрика: Դաստիարակի օրագիր

Օշո «Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը»

Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական: Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը: Նրանք, ովքեր ապրում են անորոշության մեջ` դեռևս լիարժեք չեն: Իսկ անվճականության մեջ ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ որոշում կայացնել: Նրանք մշտապես ապավինում են ինչ-որ մեկին. ուրիշը պետք է որոշի նրանց փոխարեն:

Բայց դա ստրկություն է:

Այդպես վարվելով` նրանք անհնարին են դարձնում իրենց հոգու ծնունդը:

Որոշումը պետք է գա ներսից, քանի որ վճռականությունն իր հետ բերում է ամբողջականություն:

Հիշե՛ք` որոշում կայացնելը ձեզ անհատականություն է դարձնում: Որոշումներ ընդունելը հստակություն է բերում: Եթե ձեզ անհրաժեշտ է կարևոր որոշում ընդունել և, եթե այդ որոշումը վերաբերում է ձեր կյանքի կարևորագույն դեպքերին, ապա, իմացած եղեք, որ այդ ժամանակ էլ ծնվում է անհատականությունը:

Դուք ծնվում եք միայն այն ժամանակ, երբ ռիսկի եք գնում, միայն այն դեպքում, երբ քաջություն եք դրսևորում: Ամեն անգամ, երբ դուք որոշում եք կայացնում, հիշե՛ք` եթե արդեն նման որոշում ունեք, ապա պատրաստ եղեք նաև հետևել դրան. հակառակ դեպքում մի ընդունեք այդ որոշումը, որովհետև ընդունել որոշում և այդ որոշմանը չհետևելը շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես անվճռական լինելը:

Դուք կկորցնեք վստահությունը սեփական էության հանդեպ:

Դուք կդառնաք անվստահելի:

Սակայն որոշում կայացնելուց հետո համարեք, որ դուք արդեն պարտավորություններ էլ ունեք: Հետագայում ինչ էլ որ պատահի, դուք պարտավոր եք դա անել: Հետևեք դրան ամբողջ սրտով, կենտրոնացեք այն աստիճան, որպեսզի ետ չդառնաք: Եվ, եթե կարողանաք դա անել, դուք կզգաք, որ հստակություն է գալիս, որ մառախուղը ցրվում է, ինչ-որ բան բյուրեղանում է, կենտրոնանում է ձեր մեջ:

Որոշումներ կայացնելու ունակությունը վիթխարի նշանակություն և կարևոր իմաստ ունի: Օշո

Մտորումներ

Երբ մարդը հնարավորություն է ստանում պետք է ընտրություն կատարել փոխել կյանքը կամ թողել ամեն ինչ ինչպես նախկինում: Աշխատանքի փոփոխություն, ամուսնություն ոչ ոք չգիտի թե ինչպես կփոխվի ձեր կյանքը կարճ ժամանակահատվածում: Երբեք չեք կարող ասել, թե ինչպիսին կլիներ ձեր ճակատագիրը եթե ժամանակին այլ որոշում կայացնեիք: Բայց արդյոք գոյություն ունի միայն մեկ ճիշտ տարբերակ կամ որոշում:Մի սպասեք կատարյալ պահի և լսեք ձեր մարմնի տված ազդանշաններին:

Վերլուծություն

Երբեմն, երբ որոշումը շատ բարդ է, որոշ մարդիկ նախընտրում են ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին և չվերցնել պատասխանատվություն իրենց վրա ինչ կլինի թող լինի: Ի դեպ որոշում ընդունելուց հրաժարվելը նույնպես որոշում է: 

Рубрика: Մարզական պարտեզ

Կրկես և պլաստիկ թատրոնը `Արևելքի նախակրթարանում

Շաբաթը մեկնարկեցիք շա՛տ խենթ մարզական պարապմունքով։Կրկես և պլաստիկ թատրոն + արևներ = հավեսի նախակրթարան։Շատ զվարճալի եվ ուսուցողական ֆիլմ է ստացվել…