Рубрика: Հեռավար ուսուցում, Դաստիարակի օրագիր

Մեր հուշերի օրագիրը

«Սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, մի քանի րոպե հետո, ես ձեզ կտանեմ դեպի ` իմ հեռավոր մանկության սահմանները…»

-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ սրիելի եղբոր հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ իվերուստ ընտրյալ էն : Բոլորը նրանց հավանում էին և ուզում էին այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր, բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:

Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի եղբորս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:

Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ (Mario): Այդ ժամանակներում դա միակ հետաքրքիր զբաղմունքն էր, ուրիշ անելու շատ բան չունեինք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:

Автор:

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Оставьте комментарий